Պարոն փոխոստիկանապետ, ինչպես արդեն ասել եմ, դարձել եմ ձեր գրառումների` ոչ մոլի, բայց երկրպագու...;) պատճառը մեկն է. դուք միշտ քննարկման առարկա եք դարձնում ինձ շատ հուզող թեմաները, չնայած սուտ կլինի, որ ասեմ անգիր գիտեմ ՀՀ «Հավաքների ազատության մասին» օրենքը, բայց օրենքին քաջ ծանոթ եմ, այնուամենայնիվ, Ձեր խորհրդով ևս մեկ անգամ կարդացի, դա երբեք վնաս չէ:
Նախ ասեմ, որ ինձ համար ՀՀ Բարձրագույն օրենք է ՀՀ Սահմանադրությունը, այս բարձրագույն օրենքի մեջ չկա մի կետ, որը ինձ կարող է արգելել Ձեր նշված վայրում մասնակցել ինքնաբուխ միջոցառմանը, ինքնաբուխ շեշտադրումը պարտադիր է, քանի որ Ֆեյսբուքի միջոցով կազմակրեպվածը ինքնաբուխ է: Հիմա անդրադառնամ ձեր նշված օրենքին, չեմ քննարկում, թե երբ ոնց և ինչ պայմաններում, և ովքեր են սույն օրենքի նորացված տարբերակը ընդունողները, ուստի միայն մի կարևոր հարցադրում ունեմ անելու, կա՞ ինչ-որ մի անձ, ով կարող է պնդել, որ երբ որ ես, իմ ընկերները և այլ ՀՀ քաղաքացիներ Նախագահականի դիմաց միջոցառում ենք անցկացրել ու դրանով խափանել ենք, տվյալ գրասենյակի բնականոն աշխատանքը: Կա՞ մեկը, ով կարող է պնդել, որ այդ մայթին միջոցառում անցկացնելու ժամանակ մենք սահմանափակել ենք այլոց ազատությունները: Կա՞ մեկը, ով կարող է պնդել, որ Նախագահականի մայթով ավելի շատ մարդ է քայլում քան դիմացի մայթով և իմ գտնվելով այդ վայրում ես անցորդներին անհարմարություն եմ պատճառում: Կա՞ մեկը, ով կարող է պնդել, որ Բաղրամյան պողոտայի այս կամ այն մայթի վրա կանգնելով ես միտումնավոր խաթարում եմ երթևեկությունը (Այս վերջինը միգուցե մի քանի անգամ եղել է, բայց միայն այն ժամանակ, երբ Ոստիկանությունը, չգիտես ինչու, արգելել է Նախագահականի մայթին միջոցառումը անցկացնելը), և վերջապես, իհարկե, հերոսություն չէ Նախագահականի դիմաց միջոցառում անցկացնելը, դա պարզապես իր մեջ որոշակի խորհուրդ է պարունակում, չկա նաև մեկը, ով կարող է պնդել, թե այս կամ այն մայթին կանգնելուց ու վանկարկելուց հետո տվյալ գրասենյակը սկսում է ավելի լավ աշխատել, բնավ` ոչ, քանի որ ամեն դեպքում տվյալ գրասենյակի հիմնական մուտքը հետևից է, Հայաստանում գրասենյակները պարտադիր պիտի հետևի մուտք ունենան, որ հա´մ խուսափելը, հա´մ փախնելը հա´մ էլ այլ կարգի հարցերը ավելի հեշտ լուծվեն: Եթե չկա, ապա ես Սահմանադրությունով և ձեր նշված օրենքով ամրապնդված իրավունք ունեմ հենց այդ մայթին, հենց ծաղկամանի կողքը, պպզած պառկած կամ նստած մասնակցեմ ցանկացած բողոքի ակցիայի:
Հ.Գ. Քանի որ դուք կինոյի մեծ սիրահար եք, և անկախ նրանից որ ոստիկանեք դիտած կլինեք Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի "Կնքահայրը ", որտեղ Մայքլ Կորլեոնեն Ալ-Կապոնեից մի ցիտատ է ասում՝ "Ничего личного, Сонни. Это просто бизнес"... ուստի՝ Ничего личного, Պարոն Փոխոստիկանապետ...;)
Նավակ Ճոճողը
Փոխոստիկանապետի՝ «Նախագահականի ծաղկամանի մոտ նստելը հերոսություն չէ» գրառումը կարդացեք այստեղ