Հաճախ եմ լսում՝ Բաղրամյան 26-ը ինչու՞ է դարձել փակ սահման ժողովրդի առաջ: Նախ՝ ժողովրդի չէ, գուցե ճիշտ է քաղաքացիների՞, որոնք ուզում են չգիտես ինչու քաղաքական ակցիաներ, հավաքներ կատարել հենց նախագահականի դարպասների մոտ եւ ոչ թե դիմացի մայթին: Չգիտես ինչու այդ թեման հաճախ համեմվում է գրական-գեղարվեստական ոճով՝ Հայաստանի սովահար ժողովուրդ, ամրոց, ամրոցի դարպասներ, մինչեւ ատամները զինված ոստիկաններ, թշնամու շրջափակում եւ այլ սրտաճմլիկ համեմատություններ:

Հարգելի լրագրողներ, թեման շոշափելուց առաջ բարի եղեք կարդացեք «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը, եւ նաեւ դուք հարգելի քաղաքացիներ, կարդացեք ու մեկընդմիշտ հիշեք՝ ինչ բան է հավաքը, ազատության սահմանափակումների հիմքերը, իրազեկման նպատակը եւ որ ամենակարեւորն է հավաքների կազմակերպիչների, մասնակիցների, ոստիկանության պարտականությունները: Ուսումնասիրելուց հետո հույս ունեմ ոչ դուք, ոչ էլ քաղաքացիները այլեւս չեք ասի լավ էլի թողեք մոտենանք, ինչ կա օրենք է էլի, թող մի քիչ էլ խախտվի...
Հերիք է շահարկեք մարտի 1-ն է՛լ, Կարապի լիճն է՛լ, մյուսներն է՛լ, էլ չեմ ասում հուլիսի 20-ի «քաղբանտարկյալները»: Ինչ էլ բնորոշում ե՞ք գտել: Այդ երբվանից է խուլիգանությունը,մարմնական վնասվածքը դարձել քաղաքական կատեգորիա հարգելի լրագրողներ: Հերիք է հուզական նոտայով, հուզական զգացողություններով լուրջ իրավական գնահատականներ տաք: Իրավաբանական լուրջ գիտելիքներ ունեցողներն անգամ, մինչեւ քրեական գործին չեն ծանոթանում, չեն կարողանում կարծիք հայտնել: Իսկ դուք միանգամից, միակողմանի՝ դատավորի կեցվածքով հրապարակում եք դատավճիռը:
Թող Ֆրանսիայի քաղաքացի Սեդա Մավյանը, ով զարմացել է, որ հանրահայտ Վարդգես Գասպարիին ոստիկանները չեն թույլատրել քաղաքական ակցիա՝ հավաք իրականացնել նստավայրի դարպասների մոտ, չզարմանա եւ հանրամատչելի ներկայացնի իր հայրենի Ֆրանսիայի ոստիկանների «մարդասիրական» աշխատաոճը նման դեպքերում:
Վեր կացե՛ք, Սեդա Մավյանի հետ գնացեք Ֆրանսիա: Հա, չմոռանաք Վարդգես Գասպարիին եւս տանեք ձեզ հետ: Գնացեք Ֆրանսիայի նախագահի նստավայրի մոտ քաղաքական ակցիա արեք, գոռացեք, ճվվացեք, նրա հասցեին արեք նույն արտահայտությունները: Մոտեցեք, անվախ, խիզախ նույն ոճով՝ինչպես մեզ մոտ, մոտեցեք նստավայրին: Մոտեցեք դարպասներին, Վարդգես Գասպարին էլ թող արտասահմանյան հյուրախաղեր տա իր ոչ ադեկվատ վարվելակերպով ու գոռգոռոցներով: Թե՛ ֆրանսիացի ոստիկանները, թե՛ անվտանգության աշխատակիցները հաստատ ձեր գլուխը կշոյեն, ա՜խ ոնց կշոյեն...
Ֆրանսիայի քաղաքացի, լրագրող Սեդա Մավյանը դա շատ լավ գիտի, հատկապես եթե այդ ակցիաները իրականացնեք առանց լիազոր մարմնի թույլտվության...


Հ.Գ. Պատճառը դա էր, որ Սեդա Մավյանը հանգիստ նստել էր մեր նախագահականի ծաղկամանին եւ Ժաննա Դ՛Արկի կեցվածքով շփվում էր լրագրողների հետ: Դե հայ ոստիկանները ու՜ր, ֆրանսիացիները ու՜ր...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել