Արդյունքն արդարացնում է միջոցները: Հետևապես՝ մեր ծրագրերի մեջ ուշադրությունը կենտրոնացնենք ոչ թե բարու ու բարոյականի, այլ անհրաժեշտի և օգտակարի վրա:
Մեր առջև մի նախագիծ է` ռազմավարական ուղենշվածությամբ, որից ամեն շեղում ու նահանջ անհնար է, առանց մեր դարավոր աշխատանքի արդյունքները կործանելու վտանգի:
Նպատակահարմար գործողություններ մշակելու համար հարկավոր է նկատի ունենալ ամբոխի սրիկայությունը, անկայունությունը, անհավատարմությունը, սեփական կյանքը, սեփական բարեկեցությունը հասկանալու ու հարգելու՝ նրա անընդունակությունը: Հարկավոր է հասկանալ, որ ամբոխի զորությունը կույր է, անգիտակից, չդատող, բոլոր կողմերից եկող ասեկոսեների ազդեցությանը ենթակա: Կույրը չի կարող առաջնորդել կույրերին` առանց անդունդի եզրին հասցնելու վտանգի, հետևաբար, ժողովրդի ծոցից դուրս պրծած ամբոխի անդամները` որքան էլ, որ դրանք հանճարեղ լինեն, չեն կարող հանդես գալ որպես կառավարողներ, քանի որ անտեղյակ են քաղաքականությանը: Դրանք կկործանեն ամբողջ ազգը:



