Պուտինի ղարաբաղյան ավանտյուրան

168.am-ը գրում է

Օգոստոսի 8-ին կամ 9-ին Սոչիում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Առանձին-առանձին: Ինչպես հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, «այս շաբաթվա վերջին Սոչիում նշանակված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ՝ Հայաստանի, ապա և՝ Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը նույն պահին կհայտնվեն նույն վայրում, ապա զրույցի ժամանակ չեն շրջանցի Լեռնային Ղարաբաղի թեման»: Սա, ըստ էության, եզակի դեպք է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գրեթե քսանամյա պատմության ընթացքում, երբ հակամարտող երկրների ղեկավարները միևնույն միջոցառման շրջանակներում հանդիպելու են ոչ թե իրար հետ (թեկուզ միջնորդավորված), այլ երրորդ երկրի ղեկավարին: Հանդիպման այս առանձնահատկությունն ունի ինչպես՝ քարոզչական, այնպես էլ՝ ռազմաքաղաքական նշանակություն, և ծառայելու է ոչ թե հակամարտության կարգավորման, կողմերից որևէ մեկի, այլ առաջին հերթին՝ Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահին: Քարոզչական առումով Սարգսյան-Ալիև ուղիղ հանդիպման չկայացումն առաջին հերթին՝ ընկալվելու և ներկայացվելու է որպես վկայություն, որ Հայաստանն ու Ադրբեջանը գտնվում են փաստացի պատերազմում, ու թշնամանքը հասել է այն աստիճանի, որ անգամ երկու երկրների առաջնորդներն իրար հետ խոսելու կառուցողականություն չունեն: Թե ո՞ւմ է պետք այդպիսի ընկալումն ու քարոզչությունը, առիթ ունեցել ենք անդրադառնալու: Առաջին հերթին՝ նրան, ով հետևողականորեն (նաև Ադրբեջանի ու Թուրքիայի աջակցությամբ) վարկաբեկում է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությունը՝ զուգահեռաբար «տաքացնելով» պատերազմական իրավիճակն այն աստիճանի, որ դրա կանխարգելումը հնարավոր լինի միայն երրորդ կողմի (առանձին կողմի, ոչ Մինսկի խմբի) միջամտությամբ: Այո, այս իրավիճակն առաջին հերթին ձեռնտու է Ռուսաստանին, նրա նախագահ Վլադիմիր Պուտինին, ով փորձում է պարտված դուրս չգալ գոնե Հարավային Կովկասում: Այսինքն՝ փորձում է ոչ միայն պարտված դուրս չգալ, այլ դուրս չգալ ընդհանրապես: Ֆիզիկապես: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել