Եթե անգամ պատերազմն անխուսափելի է ապա այդ պատերազմում մեր հաղթանակի գրավականը ներսում հաղթանակ տանելն ա:
Սերժը Հայաստանում պատերազմական շրջանում խաղալու ա նույն դերը ինչ Ֆրանսիայում խաղում էր մարշալ Պետենը իսկ Անգլիայում Նեվիլ Չեմբեռլենը:
Անգլիացիք կարողացան ներսում անցնցում իշխանափոխություն անել, ու նահանջողական ու պարտվողական տրամադրություններ կրող Չեմբեռլենը փոխարինվեց պրագմատիկ և մինչև վերջ պայքարելու պատրաստկամությամբ լցված իմաստուն գերագույն հրամանատար Ուինսթոն Չերչիլը, իսկ Ֆրանսիայում պարտվողականների` "վիշիստների" ճամբարը հաղթանակ տարավ, Ֆրանսիան օկուպացվեց, իսկ Դը Գոլի նման հրամանատարը ստիպված եղավ լքել երկիրը մեկնել Լոնդոն, և Բրիտանացիների օժանդակությամբ դիմադրության շարժումը ձևավորել նախկին ֆրանսիական գաղութներում:
Այսպիսով անգամ պատերազմական ժամանակաշրջանում Մեծ Բրիտանիան կարողանալով հաղթել ներսում Չեմբեռլեն-Հալիֆաքս դուետին կարողացավ համառ դիմադրությամբ շարունակել պատերազմն հանուն Բրիտանիայի, իսկ Մարշալին և նրա խունտային փոխելու վճռականություն չունեցող ֆրանսիացիները 4-5 տարի շարունակ կրեցին օկուպացայի լուծը:
Մենք պետք է հաղթենք ու առաջին հերթին պետք է հաղթենք ներսում:
Վերջին բոլշևիկը պետք է հեռացվի, անգամ նախապատերազմական կամ պատերազմական պայմաններում: Սերժ Սարգսյանը երկիրը պատերազմական շրջանում գլխավորելու ոչ իմաստություն ունի և ոչ էլ վճռականություն!!!!
Մեզ պետք է փորձառու և իմաստուն գերագույն գլխավոր հրամանատար, մեզ մետք է պրագմատիկ և վստահելի դիվանագիտություն և նրա ճարտարապետ, և ի երջանկություն մեզ նման մարդ կա Հայաստանում!!!!