Պրն Աբրահամյան, երբ ասում եք, որ ամեն ինչ լավ է լինելու, հավատում ենք: Երբ ասում եք, որ ժողովուրդը փոփոխություններ է զգալու, հավատում ենք: Երբ խնդրում եք ժամանակ այդ փոփոխություններն անելու համար, տալիս ենք ու հույսով սպասում: Բայց, երբ զգում ենք, որ էդ խոսոտւմները տալուց մատներդ խաչ եք արել ու լեզուներդ կծել եք, անկեղծ նյարդայնանում ենք ու սկսում ենք ձեզ էլ չվստահելը:

Մինչև կփորձեք ինձ հակադարձել ու միայն կիրթ ու դաստիարակված մարդուն բնորոշ խոսելաձևով ինձ կասեք՝ Արա՛, էս ինչեր ես ասում, ասեմ, որ ձեր ասածներին կասկածելուս հիմնական պատճառը ձեր շրջապատն է, որը վախենամ քուչեքից եք հավաքել: Այո, պատկերացրեք՝ ոչ միշտ է, որ լավ ախպոր անուշ ախպերը նաև պրոֆեսիոնալ է ու ոչ միշտ է, որ էդ անուշ ախպորը բարձր պաշտոն է պետք վստահել ու պետք է ընդգրկել թիմում:

Եկեք ձեզ չտանջեմ ու ասեմ, թե բանն ինչումն է:

Կառավարությոան էսօրվա մամլո հաղորդագրությունն եմ կարդում.

«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր: ՀՀ վարչապետին ուղեկցում էին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դումանյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը...»:

Որ հիշողությանս դարակները շատ ջանասիրաբար քրքրեմ էլ, չեմ մտաբերի, թե վերջին անգամ, երբ եմ կարդացել, որ բարձր պաշտոնյայի ինչ որ տեղ գնալուց նրան ուղեկցող ողջ սաստավին հիշատակեն: Վախենամ դուք էլ չմտաբերեք: Չնայած տենց մեկ-մեկ լինում էր սովետի թվերին, երբ 4-րդ կարգի ինչ որ չինովնիկ որոշում էր պատի թերթերից մեկում երևար, կամ ինչ որ հեռուն գնացող մուտիլովկա էր մտածել: Ասեմ նաև, որ չեմ հիշում, թե երբվանից է ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալը նախարարից բարձր ու ինչու է նրա անունը նախարարից առաջ գրվում: Գուցե պարտադիր, բայց ոչ պարտադրված փոփոխություն եք արել Կառավարության կանոնադրության մեջ և մեզ չեք հասցրել այս մասին ծանուցել: Եթե փորձեմ միտքս ձևակերպել առանց սարկազմի,պետք է ասեմ, որ եթե այս ամենը ձեր իմացությամբ է եղել, ապա շատ վատ է ձեզ համար, եթե չգիտեիք սրա մասին և միայն նվաստիս գրառումից հետո իմացաք, ապա էլի ձեզ համար է վատ, որովհետև չեք տիրապետում ձեր թիմին ու կարճ մտքով ամբիցիոզ երիտասարդները կարողանում են ձեր գլխով թռնել շատ բարձր:

Եթե խճճվեցիք ու չեք հասկանում, թե վերջիվերջո այս պատմության մեջ ովքեր են բացասական հերոսները, ապա կողմնորոշեմ: Կառավարության լրատվականը զիբիլ է: Եթե եմիշ գլխով ինչ որ չինովնիկ կարողանում է ազդել լրատվականի վրա ու դրդել, որ այն իր դուդուկի տակ պարի, ապա այդ լրատվականի տեղը Սովետաշենի մերձակայքում է:

Իսկ  «վայ Դերո Դերոյի» սիրասուն զավակ «վայ Գուգո Գուգոյին» պետք է պատժել սանձարձակության համար: Գեղեցիկ չէ ձեզ պես ազնիվ մարդու անվան հետ խաղալը: Կարծում եմ իր մեղքը գիտակցելու համար Մխչյան գյուղում մեկ շաբաթ հասարակական աշխատանքներ կատարելը նրա համար բավարար կլինի: Ամենայն բարիք ձեզ: Հարգանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել