Ռուսաստան - արևմուտք հարաբերությունները սառը պատերազմից հետո երբեք այսքան լարված չեն եղել, ամերիկյան և եվրոպական պատժամիջոցները անասելի կործանիչ հետևանքներ կարող են ունենալ Ռուսաստանի համար: Խնդիրը այնքան է խորացել, որ միջազգային կազմակերպությունների շրջանակներում և երկկողմանի իրականացվող դիվանագիտական գրեթե բոլոր պլատֆորմները սկսել են կորցնել իրենց տեղն ու դերը: Ռուսաստանը նետվել է անկյուն, որտեղից անկասկած լրջագույն փորձեր է անելու դուրս պռծնել, իսկ դրա գինը կարող է լինել շատ թանկ բոլորիս համար:
Բնականաբար ոչ Ռուսաստանը, ոչ ԱՄՆ-ն և առավելևս ոչ Եվրոպան պատերազմի ցանկություն չունեն, սակայն լոկալ չկարգավորված հակամարտությունները ինչպիսիք են Մերձդնեստրը, Ղրիմը և Ղարաբաղը կարող են փոքր կայծ դառնալ նոր և չպլանավորված համաշխարհային պատերազմի համար: Առավելևս որ խաղասեղանին դրված է Ռուսաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության աննախադեպ սպառնալիքներ, լուծումը փափուկ չի լինելու:
Հայաստանը վերջապես պետք է արթնանա, այնպիսի տպավորություն է, որ արտաքին անվտանգության խնդիրներ այս պահին լուծվում է բացառապես բանակի միջոցով, չեն երևում միջազգային տեղեկատվական և դիվանագիտական այնպիսի նախապատրաստություններ, որոնք հավանական պատերազմի պարագայում կարող են ստանձնել բանակի ու երկրի փաստաբանի դերը: Ավելին անէական հարցերը ինչպիսին են ներքաղաքական և կուսակցական գզվրտոցները իշխում են հասարակական դիսկուրսում, մինչդեռ կարևոր հարցերի շուրջ կառուցողական դիսկուսիաները մղվել են հինգերորդ պլան: 
Առաջարկս է կազմակերպել տեղեկատվական և դիվանագիտական բոլոր կարող ուժերի <<զորակոչ>>, ձևավորել լեզուների տիրապետող, վերլուծական կարողություններ ունեցող, ԶԼՄ-ների հետ աշխատանքի փորձ ունեցող, միջազգային բոլոր տեսակի կապեր և փորձառություն ունեցող նախկին դիվանագետների, հասարակական և քաղաքական գործիչների, սփյուռքում ակտիվ դերակատարների կամավորական «բանակ», որը պետական մարմինների հետ համակարգված պետք է պաշտպանի Զինված Ուժերի գործողությունները ու նպաստի ցանկացած աշխարհաքաղաքական ելքի պարագայում Հայաստանի շահեկան դիրքը: 
Բոլոր նրանք, ովքեր համակարծիք են և պատրաստ են մաս կազմել նման նախաձեռնության թող կապվեն ինձ հետ [email protected] հասցեով, գրեն FB-ով կամ զանգահարեն 095 585 586: Հավելյալ տեղեկություններ կտրամադրենք հետագայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել