Կիրկորովի հանդեպ ատելությամբ լցված մարդկանց հասկանում եմ, սակայն մինչ նրան հասնելը դեռ հարյուրավոր մարդիկ կան, որոնց պետք ա ավելի շատ ատել: Էս մարդը փայլուն ձայնային տվյալներով երգիչ է, նրա շոուները Ռուսաստանում համարվում են լավագույնը, ու բնական ա, որ շատերը գնահատում են նրա արվեստը և ցանկանում լսել Հայաստանում:
Հ.Գ. Իսկ մինչ Կիրկորովին հասնելը և նրան թուրքամետության մեջ մեղադրելը, թող խոսեն էն երգիչների մասին, որոնք երգում են թուրքական երգեր հայերեն բառերով և այդ «երգերը» հետագայում դառնում են հիթեր, հնչում տարատեսակ համերգների և տոնակատարությունների ժամանակ: Որ տենց ոգևորված ասում են օդանավակայանում նրա ոտքերը պետք ա ջարդեն և հետ ուղարկեն, դե էտքան մտածում եք էտ մոնղոլաթուրքական երգեր տարածողների մասին տենց արտահայտվեք, երկիր թալանողների հետ նույն կերպ վարվեք.....................ու տենց շարունակ:
Այն մարդիկ, ովքեր Կիրկորովին մեղադրում են որոշ հարցերում և դրա հետ մեկտեղ պայքարում և բարձրաձայում են վերը նշված արատավոր երևույթների դեմ, ապա ես նրանց հասկանում և ողջունում եմ, սակայն քննադատողներից շատերը նույն թուրքացած հայերի երգերն են լսում ու ձայներ վաճառում ընտրությունների ժամանակ: Այ էտ տեսակը խոսելու և արտահայտվելու իրավունք չունի:
Ստորև վայելեք, Ֆիլիպ Կիրկորովի լավագույն կատարումներից մեկը:
Տեսանյութն՝ այստեղ