Հյուսիսային Կորեայի ռազմական քաղբյուրոյի տնօրեն Հվան Պյեն Սոն հայտարարել է, որ Եթե ԱՄՆ իմպերիալիստները սպառնան մեր ինքնիշխանությանը և գոյատևմանը, մեր զորքերը միջուկային հրթիռներով կհարվածեն Սպիտակ տանը և Պենտագոնին, որոնք բոլոր չարիքների աղբյուրն են: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն թեժացնում է մթնոլորտը Կորեական թերակղզում:
Հայտարարությունը, անշուշտ, արված է ԱՄՆ և Հարավային Կորեայի զինված ուժերի համատեղ զորավարժությունների լույսի ներքո, որոնց մասնակցել է նաև ԱՄՆ ատոմային ավիակիրը:
Այս տարվա մայիսին ԿԺԴՀ-ում անցկացվեցին մեծ հեռավորության միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների շարժիչների փորձարկումներ: Այդ հրթիռների թռիչքի հեռավորությունը կարող է հասնել 11000 կմ, ինչը նշանակում է, որ այն ունակ է հասնելու ԱՄՆ մայրցամաքային հատվածին:
Մայիսին ՄԱԿ-ում ԿԺԴՀ ներկայացուցիչ Ռի Դոն Իլը ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց, որ Ինքնապաշտպանության շահերի հիման վրա կատարվող հրթիռների արձակումները և միջուկային փորձարկումները կդառնան ամենամյա:
Վերջինիս ելույթը տևեց 15 րոպե, սակայն նա չհասցրեց ասել այն ամենը, ինչ ցանկանում էր: Նրան խանգարում էր Հարավային Կորեայի ներկայացուցիչը՝ հիշեցնելով, որ ԱԽ անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչների ելույթների տևողությունը չպետք է գերազանցի չորս րոպեն: Իհարկե, պարզ է, որ սա ընդամենը ձևական պատճառաբանություն էր, իսկ բովանդակային առումով ԿԺԴՀ ներկայացուցչի խոսքին առարկելը բարդ է:
Նշենք, որ 2014թ. ԿԺԴՀ-ն, ի տարբերություն նախորդ տարիների, միջուկային փորձարկումներ չի իրականացրել, սակայն հասցրել է զայրացնել Արևմուտքին բալիստիկ հրթիռների արձակումներով: Ըստ Ռի Դոն Իլի՝ փորձարկումները կլինեն ամենամյա այն պարզ պատճառով, քանի որ ԱՄՆ և Հարավային Կորեայի զորավարժություններն անց են կացվում նույն պարբերականությամբ: Քանի որ նրանք դա անվանում են պլանային, ապա այդպիսիք կլինեն նաև մեր միջուկային փորձարկումները: Սա շատ բնական արձագանք է:
Ակնհայտ է, որ ԿԺԴՀ ռեժիմը և պետությունը, որպես այդպիսին, Արևմուտքի համակրանքը չի վայելում: Ու ռազմական ներխուժումը զսպող միակ գործոնը հենց Կիմ Չեն Ինի զինանոցում միջուկային զենքի առկայությունն է:
Այն, ինչ չունեին Սադդամ Հուսեյնն ու Մուհամմար Քադդաֆին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել