Փոքր ժամանակ, թաղի հեղինակությունները փորձում են տարբեր մեթոդներով իրանց ենթարկել թաղի տղերքին` ոմանց համոզելով, ոմանց հետ ընկերություն անելով: Բայց մի տեսակ կա, որին ենթարկում են ուժով, չեն հարգում ու պարբերաբար` դիժուրնի ծեծում են: Լինում են նաև քիչ թվով տղերք, ովքեր ոչ մի ձև չեն ընդունում «լավերի» հեղինակությունը, ուզում են անկախ լինեն: Պատահումա, որ ես «լավերը» բռնում ու ծեծում են ենթարկվել չուզողներին, փորձում են նվաստացնել: Ու ես ժամանակ` էն ենթարկվողները կողքից նայում ու հրճվում են, որովհետև ըմբոստների մեջ ավելի վառ են տեսնում սեփական նվաստացումը:

Հիմա, որ Ռուսաստանը սենց մասնատումա Ուկրաինան, Հայաստանում շատերը հրճվում են, լիաթոք ուրախանում: Ու ես, ակամաից հիշում եմ բակի տղերքին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել