Ամեն մի ժողովուրդ իր աշխարհայացքն ունի, որն ամենից լավ արտահայտում է իր ասացվածքներում ու առածներում: Ձեզ ենք ներկայացնում հրեական ժողովրդական ասացվածքների մի փոքրիկ ընտրանի:
*
Ադամն առաջին երջանիկն էր, որովհետև զոքանչ չուներ:
*
Եթե խնդիրը կարելի է լուծել փողով, ապա դա ոչ թե խնդիր է, այլ՝ ծախս:
*
Աստված մարդուն երկու ականջ է տվել, մեկ բերան, որ նա շատ լսի ու քիչ խոսի:
*
Թող որ Աստված պահպանի քեզ վատ կանանցից, դե իսկ լավերից՝ ինքդ փրկվիր:
*
Գինի մտավ՝ գաղտնիք դուրս եկավ:
*
Աստված միաժամանակ չի կարող ամենուր լինել, այդ պատճառով էլ ստեղծել է մայրերին:
*
Քաղցր մի եղիր, թե չէ քեզ կուտեն, դառը մի եղիր, թե չէ կթքեն:
*
Բոլորը բողոքում են փողի պակասից, բայց դե խելքի պակասից՝ ոչ ոք:
*
Այծի առջևից զգուշացիր, ձիու՝ հետից, հիմարից էլ՝ բոլոր կողմերից:
*
Հյուրն ու ձուկը երեք օրից սկսում են հոտել:
*
Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
*
Լավ է հրեան անմորուս, քան թե մորուքն առանց հրեայի:
*
Մարդ պիտի ապրի հեչ որ չէ՝ հանուն հետաքրքրասիրության:
*
Երկու չարիքից հոռետեսը ընտրում է երկուսն էլ:
*
Խուլը լսել է համրի պատմածն այն մասին, որ կույրը տեսել է կաղի վազելը:
*
Աստված պաշտպանում է աղքատներին, առնվազն՝ թանկարժեք մեղքերից:
*
Թե բարեգործությունը ոչինչ չարժենար, բոլորն էլ մեկենաս կլինեին:
*
Երբ զառամյալ կույսն ամուսնանում է, նա անմիջապես վեր է ածվում երիտասարդ կնոջ:
*
Ծնողները երեխաներին խոսել են սովորեցնում, երեխաները ծնողներին՝ լռել:
*
Փողով այնքան էլ լավ չէ, որքան որ վատ է անփող:
*
Մորուքն այծին րաբբի չի դարձնում:
*
Հեռվից բոլոր մարդիկ էլ լավն են երևում:
*
Միգուցե ձվերը հավերից ավելի խելոք են, բայց դրանք այնքան շուտ են հոտում:
*
Դեռ չի ծնվել այն ձին, որով կհասնեիր ջահելությանդ հետևից:
*
Տղամարդիկ կանեին ավելին, թե կանայք պակաս խոսեին:
*
Լավ լռելն ավելի դժվար է, քան լավ խոսելը:
*
Աշխարհը կվերանա ոչ թե մարդկանց շատությունից, այլ՝ տմարդիների:
*
Տեր Աստված, օգնիր ինձ ոտքի կանգնել՝ ընկնելն ինքս էլ կարող եմ:
*
Եթե կյանքը դեպի լավը չի փոխվում, սպասի՛ր, այն դեպի վատը կփոխվի:
*
Սերն ինչքան էլ քաղցր լինի, նրանից օշարակ չես եփի:
*
Երբ անելու բան չկա՝ սկսում են մեծ գործեր բռնել:
*
Լավ է ծիծաղից մեռնել, քան վախից:
*
Փորձառութունն այն բառն է, որով մարդիկ կոչում են իրենց սխալները:
*
Ճերմակած գլուխը ծերության և ոչ թե իմաստության նշան է:
*
Ծերանալով մարդ ավեի վատ է տեսնում, բայց՝ ավելի շատ: