Araratnews.am-ը գրում է.
Araratnews.am-ի լրագրողը զրուցել է պատգամավորներից մի քանիսի հետ և փորձել պարզել, թե վերջիններս որտեղ են նախընտրում անցկացնել իրենց ամառային հանգիստը:
ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանը մեզ հետ զրույցում նշել է, որ իր հանգիստը պատրաստվում է անցկացնել Ղարաբաղում, Ջավախքում, ինչպես նաև ընտանիքի հետ միասին գնալու է ծով: Մեր լրագրողի հարցին, թե կոնկրետ ո՞ր ծովի ափին են որոշել անցկացնել հանգիստը՝ պատգամավորը պատասխանել է, որ դեռևս չեն որոշել:
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր հանգիստը անցկացնելու է Հունաստանում: «Ինձ համար հանգիստը մի ձև է լինում` դա միայն ծովի ափին է, բայց ոչ Սև ծովի: Գերադասում եմ Միջերկրական ծովը, ինձ համար նաև կարևոր է որ չլինի ակտիվ հանգիստ: Հանգստյան տունը, որը ես ընտրում եմ, պետք է աղմուկից կտրված լինի: Եվ այս ամեն ինչից ելնելով՝ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեր հանգիստը կանցկացնենք Հունաստանում»,- Araratnews-ի հետ զրույցում նշել է պատգամավորը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



