Մալայզիական «Բոինգ-777» օդանավի կործանման պատմությունը, անշուշտ, դեռ շատ ջուր կվերցնի: Հնարավոր է, որ բացահայտվեն իրական մեղավորները, հնարավոր է՝ որ ոչ: Իհարկե, պարզ է, որ այդ միջադեպը էլ ավելի կսրի Ուկրաինայում ընթացող առճակատումը: Սակայն այստեղ դրան չէ, որ պիտի անդրադառնամ: Ինչպես և յուրաքանչյուր նմանատիպ աղետից հետո, ուժեղացվում է միջազգային վերահսկողությունը օդային չվերթների նկատմամբ, իսկ եթե առկա է հակաօդային պաշտպանության զորքերում կիրառվող զինատեսակների գործածման կասկածներ՝ առավել ևս: Ու այստեղ է, որ հարց է ծագում՝ իսկ գուցե հիմա՞ է եկել ամենաբարենպաստ և հարմար պահը Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու և Ստեփանակերտից ու դեպի Ստեփանակերտ քաղաքացիական օդանավերի չվերթներ կազմակերպելու համար: Ակնհայտ է, որ առկա իրավիճակի պայմաններում քիչ հավանական է, որ Ադրբեջանը հանձն առնի կիրառել այդ ինքնաթիռները ոչնչացնելուն ուղղված զինատեսակներ: Ու այս պարագայում նաև Հանրապետության նախագահը վերջապես կստանա հնարավորություն կատարելու իր խոստումը և լինելու այդ չվերթի առաջին ուղևորը: Սակայն շատ հավանական է, որ պատկան կառույցներն այս անգամ էլ չեն «որսա պահը»:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1443828875882102?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել