Հաճախ մտածում եմ, որ այսօրվա սերունդը հետևանքներն են անցյալի պատճառների....ու մտածում՝ որո՞նք էին այդ պատճառներից ամենաազդեցիկը այս ազգի վրա....
Միանշանակ գալիս եմ այն եզրակացության, որ անազնվությունը, խաբեությունը հազարավոր տարիներ այս ազգին բերել են այսօրվա կեղծ ու անազնիվ իշխանություններին, որոնք կեղծում են ընտրություններ, կեղծում են պետության ամեն մի ոլորտի առաքելությունները, կեղծում են գրեթե ամեն ինչ....
Պատճառը հազարավոր տարիների կեղծիքներն են, ու հետևանքները նույն կեղծ համակարգը ու կեղծ իշխանությունները իրենց բոլոր թևերով ու ոլորտներով՝ լինի էկոնոմիկ, լինի հոգեւոր, լինի մշակութային...
Բարեբախտաբար, կան լիքը հայեր, որ հազարավոր տարիներ ժխտել են կեղծիքը, տեսել են խաբկանքը ու բռնել են ճշմարտության ու ազնվության ուղին ու մնացել ՀԱՅ....մնացածները հայանուն կեղծերն են....