http://www.blackwhitestyle.ro/wp-content/uploads/2014/05/sacdep18398.jpg

Անցյալ անգամ մենք Ձեր ուշադրությանն էինք ներկայացրել «Միսս Հավ» գեղեցկության մրցույթը, իսկ այսօր ներկայացնում ենք «Միսս Փիղ» մրցույթը: «Միսս փիղ» գեղեցկության մրցույթը՝ հայտնի նաև «Ջամբո թագուհի» անվանմամբ, ծագել է «Ջամբո» ճաշկերույթից: «Ջամբո» ճաշկերույթն առաջին անգամ անցկացվել է 1996 թ. մայիսի 1-ին՝ Թայլանդում: Սա փղերի պատվին անցկացվող ավանդական միջոցառում է, որի ընթացքում փղերին տոննաներով կեր են մատուցում: Հաջորդ տարի՝ 1997 թ.-ի մայիսին, ճաշկերույթին զուգընթաց անցկացվեց «Ջամբո թագուհի» գեղեցկության մրցույթը: Ամենամյա դարձած այս մրցույթում իբրև հաղթող ընտրվում է այն մասնակիցը, ով ամենից շատ ընդհանրություններ ունի փղի հետ: Այս կերպ փորձ է արվում խթանել փղերի պաշտպանությունը: Մրցույթի մասնակիցները պետք է համապատասխանեն որոշակի չափանիշների: Անշուշտ, ոչ ոք նրանցից չի  պահանջում 1.70 սմ-ից բարձր հասակ կամ 90.60.90 չափսերն ունենալ: Ճիշտ հակառակը, նրանք պետք է գեր լինեն՝ առնվազն 80 կգ: Մասնակիցները պետք է լինեն 18-35 տարեկան: Կարևոր է նաև, որ նրանք լավ միջանձնային հատկություններ ունենան: Ի տարբերություն մի շարք այլ գեղեցկության մրցույթների՝ ամուսնական կարգավիճակն այս մրցույթում որևէ դեր չի խաղում: Ներկայումս մրցույթն անցկացվում է ոչ միայն Թայլանդում, այլև Մալայզիայում և մի քանի այլ վայրերում:

Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացնում մոտ 120 մասնակից: Ժյուրին ընտրում է նրանցից 20-ին, և այս 20 ֆինալիստներից ընտրվում է հաղթողը: Հաղթողն իբրև պարգև մոտ 1000 դոլարի գումարային մրցանակ է ստանում և ներգրավվում է փղերի համար ֆոնդերի հայթայթման գործում: Այս գեղեցկության մրցույթն անցկացվում է կենդանաբանական այգում, որտեղ բազմաթիվ փղեր են պահվում: Մրցույթի հաղթողը մոտ 6000 կգ կեր է մատուցում 25 փղի, ապա նրան է միանում հանդիսատեսը և մյուս մասնակիցները: Մրցույթն ավարտվում է ճոխ խնջույքով:   

Jumbo Queen Contest

կադրեր «Ջամբո» ճաշկերույթից

http://4.bp.blogspot.com/-uB4ziTwiEcU/UIcubz4iTzI/AAAAAAAAan8/WJYyKtfn7xg/s1600/DSCN7040.JPG

http://www.thestar.com.my/~/media/Images/TSOL/Photos-Gallery/central/2013/10/25/metd_my_2510_pg33apdf.ashx/?w=620&h=413&crop=1&

http://www.thaimiss.com/wp-content/uploads/2011/06/MISS-JUMBO-QUEEN-2011-%E0%B8%97%E0%B8%B1%E0%B9%89%E0%B8%87%E0%B8%AB%E0%B9%89%E0%B8%B2%E0%B8%84%E0%B8%99.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել