Նախորդ անգամ մենք Ձեզ ներկայացրել էինք «Միսս Ական» գեղեցկության մրցույթը, իսկ այսօր ցանկանում ենք անդրադառնալ «Միսս Հավ» մրցույթին:

http://www.luxury-insider.com/uploads/news/2012/08/icon-de-martell-cordon-bleu-2012-nominee-ernest-goh.jpg?width=600

Սինգապուրցի լուսանկարիչ Էռնեստ Գոհը ճանապարհորդում էր Մալազիայով՝ այնտեղ գյուղական կյանքի մասին ֆոտոնախագիծ իրականացնելու համար: Իր ճանապարհորդության ընթացքում նա մի շատ տարօրինակ գեղեցկության մրցույթի ականատեսը դարձավ: Բանից պարզվում է, որ Մալազիայում անցկացվում է հավերի գեղեցկության մրցույթ: Մրցույթին կարող են մասնակցել միայն «այամ սերամա» տեսակի հավերը: «Այամ սերամա» տեսակի հավը համարվում է աշխարհի ամենափոքր հավը: Գոհը սկսեց ճանապարհորդել Մալազիայի տարբեր գյուղերում, որոնցում շաբաթը մեկ անգամ իրականացվում են հավերի գեղեցկության մրցույթներ: Նա առիթն օգտագործեց իր ֆոտոշարքը հարստացնելու համար:

Վերջին տարիներին ավելի շատ են սկսել բազմացնել «սերամա» տեսակի հավերին: Հավերի գեղեցկության մրցույթներ սկսել են անցկացվել նաև Ինդոնեզիայում, Թայլանդում, Բրիտանիայում և Ֆրանսիայում: Մալազիայում անցկացվող հավերի գեղեցկության մրցույթների ժամանակ թռչնաբույծները ժյուրիին մեկ առ մեկ ներկայացնում են իրենց հավերին: Ժյուրիի անդամները մանրակրկիտ ուսումնասիրում են հավերին: Հաղթողին ընտրելու որոշակի չափանիշներ կան, օրինակ՝ առատ փետուրները, վառ գույները և այլն:

Սերամաները մնացած հավերից առանձնանում են կանգնելու իրենց դիրքով: Նրանք սովորաբար շատ  բարձր են պահում իրենց գլուխները և ցած են պահում թևերը: Այս խրոխտ հավերը հաճախ կատակով անվանվում են «մարտի պատրաստ զինվորներ»: Գեղեցկության մրցույթում հաղթելու մեծ շանսեր ունեցող թռչունները բավականին թանկ են վաճառվում: Դրանց գինը կարող է հասնել 10.000 դոլարի: Եթե այսպես շարունակվի՝ հավը շուտով գեղեցկության նոր խորհրդանիշ կհռչակվի:

2012_002_ErnestGoh_Chicken_ERN0683

ErnestGoh_Cocks_005

2012_002_ErnestGoh_Chicken_ERN1156

2012_002_ErnestGoh_Chicken_Thewalk

ErnestGoh_Cocks_001

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել