էսօր նայում եմ «Ազատության» հարցազրույցը Շիրխանյանի հետ, հետո Բագրատյանի հարցազրույցը «Կենտրոնով». շատ զարմանալի ա, նորից ոչ մի մարտավարություն մասին խոսք չկա երկիրը փրկելու համար, վիճակը ահավոր ա, էսօր մի տեղ կարդացի, որ նորից սովից մի կին է մահացել: Նոր վարչապետը ավելի է վատացնում ծայրահեղ աղքատների վիճակը՝ էլեկտրաէներգիայի թանկացումով, ու մյուս սպասվելիք թանկացումներով:
Անգամ ոչ մի քննադատություն Ռուսաստանի հասցեին` Ադրբեջանին միլիարդավոր դոլարների զենք վաճառելու ու հզորացնելու համար, Շիրխանյանը կարծում ա՝ Ռուսաստանը թույլ չի տա պատերազմ, Բագրատյանն էլ մեզ նույնպես հզորացնելու ու Ադրբեջանի հետ լոկալ բախումների հնարավորության` Ռուսաստանի շահի մասին էր ասում:
Կարծում եմ՝ Ռուսաստանի դեմ հզոր Ադրբեջանը լրիվ համընկնում ա նաեւ Արեւմուտքի շահերին: Ուկրաինայի դեպքերի եւ վերջին Բոինգի հետ կապված վիճակը էնպիսին ա, որ Ռուսաստանը առաջիկա հինգ տարում ցանկացած պահի փլուզվելու կանխատեսումը շատ հավանականա:
Հասկանալիա, չի ասվում որոշ բաներ խուճապ չլինի, բայց ուրիշներին Հայաստանի քաղաքացի ու նախագահ նշանակելու պատճառով դեպքերը էնպես են զարգացրել, որ միանգամից տարբեր ուղղությունով երկիրը կործանվում ա, անհույս վիճակը` արտագաղթը, ներդրումների գնալով նվազումը` տնտեսապես, եւ հավանական պատերազմի միջոցով, իհարկե: 

Սրանք բոլորը տեսնում են, իհարկե, բայց բացի սրանց վերարտադրվելու ծրագրից, դա թույլ չտալու ու դեմն առնելու ոչ մի ծրագիր չի երեւում:
Վերջին դիվերսիայի մասին, լավ հասկացանք չի հաջողվել, բա որ անօդաչու թռչող սարքով դիվերսիա անե՞ն մյուս անգամ ու մեծ վնաս հասցնե՞ն, կամ Ալիեւը հայտարարումա՝ Հայաստանի ցանկացած կետին հնարավորություն ունեն խփել, մի հարվածով 75 հեկտար ոչնչացնող զենք ունեն եւ այլ, ասում են, էն ժամանակ էլ մեզանից շատ զենք ունեին, մեր մարտունակությունը ուժեղա, նույն լյալյալյան, անհույս վիճակից արտագաղթող ժողովրդի մարտունակությունը ո՞նց ա ուժեղ: Չկա դատական համակարգ, բողոքի ելնող Հայաստանի բնակիչների նկատմամբ 15 թվի բռնությունները կիրառող ոչ մի ոստիկան չի պատժվում, իսկ Մարտի մեկի մեղավորները ղեկավարում են երկիրը, ու Մարտի մեկը ամեն օր շարունակվում է: 
Ի՞նչ ծրագիր կա. Հայաստանի մշտական բնակիչների փոխարեն այլ երկրներից մարդիկ գան բնակվելու այստե՞ղ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել