Սիրում եմ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հարցազրույց է տալիս: Բովանդակային առումով համաձայն լինենք, թե ոչ, ամեն դեպքում շարադրելու ոճը միշտ գեղեցիկ է:
Ամենայն հարգաքով վերաբերվելով երկրիս առաջին նախագահին` պետք է ասեմ, որ այնտեղ զարմանալիորեն մակերեսային վերլուծություններ տեսա: Նա իր խոսքում ասում էր. «Հայկական կողմը զգուշանում է համարժեք պատասխան գործողություններից, նկատի ունենալով, որ դրանց հետեւանքով իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, եւ սահմանային փոխգնդակոծությունների ծավալումը կարող է հանգեցնել եթե ոչ անգամ պատերազմի, ապա առնվազն իրադրության առավել վտանգավոր սրման»:
Կարծես թե ադրբեջանական մամուլից հատված լինի: Ի՞նչ գիտի պարոն Տեր-Պետրոսյանը, թե ինչպես են պատասխանում ՊՆ հատուկ ստորաբաժանումները:
Ներքաղաքական ոչ մի դիվիդենտ չարժե նման միջոցով վաստակել: Ով ուզում է լինել՝ նախկին նախագահ, թե հասարակ լրագրող: