Այսօր կայացած մամուլի ասուլիսում Իրանի Իսլամական Հանրապետութան արտակարգ եւ լիազոր դեսպան Մոհամադ Ռեիսին, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը, հայտարարեց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում արտասահմանյան խաղաղապահ ուժերի տեղակայմանը:
Մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության գոտում արտասահմանյան երկրների խաղաղապահների տեղաբաշխման հնարավորությունը՝ դեսպանը հայտարարեց, որ պաշտոնական Թեհրանը նմանատիպ նախաձեռնությանը դեմ է, քանզի հարցի լուծումը կախված է Հայաստանից, Ադրբեջանից և ԵԱՀԿ Մինսկի խմբից:
«Ես վստահ եմ, որ օտար օժերի տեղակայումը սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը: Վառ օրինակ են Իրաքն ու Աֆղանստանը», - հայտարարեց դեսպանը:
Դեսպանը նաև նշեց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում ցանկացած բռնության: Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը կողմ է հանդես գալիս և պատրազմմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է համարում:
Արևելյան երկրների դիվանագետների խոսքերը, իրենց ողջ խուսանավելու արևելյան կարողությամբ հանդերձ, առանձնանում են ուղղամտությամբ: Այդ առումով դեսպանի այս ելույթն էլ բացառություն չէ:
Դեսպանը, անշուշտ չի առաջնորդվում և պարտավոր էլ չէ առաջնորդվել Հայստանի, Ադրբեջանի, ԼՂՀ կամ որևէ այլ պետության շահերով: Նա պարտավոր է առաջնորդվել Իրանի շահերով և առաջ մղել դրանք, ինչը և անում է:
Ակնհայտ է, որ Իրանին որևէ պարագայում ձեռնտու չէ, ավելին` իրեն որևէ կերպ չի կարելի թույլ տալ որևէ այլ պետության զինված ուժերի տեղակայում իր սահմանների հարևանությամբ: Իրաքում և Աֆղանստանում տեղի ունեցածը պարզորոշ արտահայտում է, որ օտարերկրյա ուժերի չեզոք մոտեցում ուղղակիորեն լինել չի կարող: Թեև որպես դրանց գործունեության նպատակ ներկայացվում է կայունացումը, սակայն այդ երկրների բնակչության համար կայունությունը դեռևս մնում է քաղցր երազ:
Այդպիսով, Իրանը ևս կիսում է այն տեսակետը, որ հակամարտությունների կարգավորման լավագույն մեթոդն է հակամարտող կողմերին անմիջականորեն բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելը և ընդհանուր հայտարարի գալը, այլ ոչ կողմերին սահմանազատելը և միջնորդ-հաշտեցնողների թիվն ավելացնելը:
Իսկ հաջողությունները թե´ այս, և թե´ բոլոր այլ հարցերում չեն ուշանա, եթե մենք ևս Իրանի պես գիտակցենք սեփական շահերը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1446323005633639&id=100007678606149¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել