1in.am-ը գրում է.
Ուկրաինական կողմը մտադիր է Ռուսաստանի Դաշնության առաջ հարց բարձրացնել 2015թ. հունվարի 1-ից գործող Եվրասիրական տնտեսական միության ձևավորման ու հնարավոր ռիսկերի մասին:
Ըստ ՈՒՆԻԱՆ-ի թղթակցի՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վասիլի Զվարիչը, որն զբաղվում է արտաքին քաղաքականության հարցերով:
«Նախարարական հաջորդ հանդիպման ընթացքում (նախատեսված է սեպտեմբերի 12-ին) ուկրաինական կողմը մտադիր է,- և այդ իրավունքը հանդիպման ժամանակ հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից անցած շաբաթվա ընթացքում,- ռուսական կողմի առաջ հարց բարձրացնել նաև 2015թ. հունվարի 1-ից գործող ԵվրԱզԷՍ-ի ձևավորման ու դրա ստեղծման հնարավոր ռիսկերի ու դրա մեջ մտնող նոր անդամ երկրների մասին»,- հայտնել է նա:
Զվարիչը նշել է, որ Կիևը մասնավորապես հարց է դնելու այն մասին՝ «արդյոք ստիպվա՞ծ է լինելու Հայաստանը, այդ միություն մտնելով, օրինակ, վերանայել մաքսային սակագները ԱՀԿ-ի մյուս երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի հետ առևտուր անելիս, քանի որ մենք գիտենք, որ Հայաստանը նույնպես ԱՀԿ անդամ է»:



