Եվրամիության ինը երկրներ պատրաստ են արգելափակել Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու փորձերը` հուլիսի 16-ի վեհաժողովում:
Ընդ որում` այդ երկրների շարքում են ԵՄ «հնաբնակները»` Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան:
Ռուսաստանի դեմ ավելի կոշտ պատժամիջոցների կիրառման կողմնակիցներն Արևելյան Եվրոպայի երկրներն են, որոնք ոչ վաղ անցյալում իրենց «մաշկի վրա» զգացել են ռուսական կայսերականության հարվածները, հիմա էլ` ուկրաինական ճգնաժամի ֆոնին վախենում են դրա կրկնությունից:
«Հնաբնակներն» ավելի տեսական են վերաբերվում ռուսական սպառնալիքին` փորձելով նաև բալանսավորված քաղաքականության շնորհիվ նվազեցնել կախումն ԱՄՆ-ից:
Կա մեկ այլ գործոն ևս:
Ակնհայտ է, որ ուկրաինական ճգնաժամը չի կարող հաղթահարվել առանց Ռուսաստանի մասնակցության: Այս համատեքստում մի քիչ դժվար է կանխատեսելը, թե նոր պատժամիջոցների կիրառումն ինչպիսի ազդեցություն կունենա Ռուսաստանի՝ առանց այն էլ անկանխատեսելի վարքագծի վրա:
Մի բան փաստ է` ռուսական գործոնը խաթարում է եվրոպական միասնականությունը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել