ԱՄՆ նախագահի իմիջը կառուցվում է «սթայլիշ բոյի» կերպարով, որը քաղաքական իմիջի մեջ ընդունված ոճային մեթոդն է կամ դեմոնստրատիվ ոճը: Դատելով Օբամայի կերպարային վարքից՝ կարելի է ենթադրել, որ նրա իմիջի ձևավորման համար օգտագործվում է էֆեկտիվ կոմունիկացիայի մեթոդը, որը քաղաքական իմիջի ձևավորման կարևորագույն պայմաններից մեկն է, իսկ որպես «առավել ընդունելի իդեալական հատկանիշ»՝ հասարակ լինելը: Օրինակ՝ Օբաման կարող է այցելել մարդկանց տները՝ նրանցից ստացած նամակների հիման վրա կամ Իրաքից զորքերի դուրսբերման քայլը, որն ուղեկցվում է ոճային ժեստերով և քայլերով, ասենք, բեմ բարձրանալու համար ճկուն ցատկը, ավելի են ամրացնում նրա «պացիֆիստական ոճը» ու դարձնում «հասարակ մարդ», ով մեկն է բոլորից ու մտածում է բոլորի մասին:
Քաղաքացիներին լսելու և նրանց արձագանքելու կամպանիա իրականացնում են նաև Պուտինի տեխնոլոգները, սակայն վերջինիս ոճն ավելի շատ «հոր կերպարն» է, որը նույնպես քաղաքական իմիջի ձևավորման կարևորագույն պայմաններից է: Իսկ որպես «առավել ընդունելի իդեալական հատկանիշ» առանձնացվում է հոգատարությունը, ով հայրական հոգատարությամբ պաշտպանում է բոլոր ռուսներին: Մի փոքր խոժոռ դեմքն ու խոսքի վստահությունը նրան հաղորդում են նաև «կոմպետենտի» ու «ինքնավստահի» կերպար:
Գերմանիայի կանցլեր Մերկել. կարմիր կոստյումով տուրնեներ անող այս կինը ուժեղ է, ում հետ բոլորը հանդիպում են առանձին ու փսփսում իրար ականջի: Կարմիրն ուժի գույն է, նրանից պետք է գերմանական ուժի իմիջ ստանալ, գուցե, ստեղծվում է «բազմավեկտոր ստերեոտիպային իմիջ», այսինքն՝ նա բոլորին լսում է, ու բոլորի համար ընկալելի է: Օգտագործվում է նաև «հաջողակ լինելը»՝ իբրև «առավել ընդունելի իդեալական կերպար», դրա համար օգտագործվում է «երկաթյա լեյդի» բնորոշումը:
Ֆրանսուա Օլանդ. մաքուր ֆրանսիական պահվածք. հպարտ, ինքնավստահ, քաղաքավարի, բայց փոքր-ինչ անհասկանալի՝ միջազգային իմիջի առումով, գուցե օգտագործվում է կրթված լինելու «իդեալական հատկանիշը»:
Պյեր Նկուրունզիզա՝ Բուրունդիի նախագահ. միակ իմիջը նրա ազգանունն է ու ներկայացրած երկրի մայրաքաղաքը՝ Բուժումբուրա :)
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.sahakyan.14/posts/731389523566212?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել