Ավարտվեց Վրաստանի 8 քաղաքներում քաղաքապետերի ընտրությունները: Պայքարն հատկապես թեժ էր մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, որում կպաշտոնավարի «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Դավիթ Նարմանիան, ով հավաքել է քվեների 72.49 տոկոսը (քվեաթերթիկների 96 տոկոսի հաշվարկման դեպքում): Նրա մրցակից, «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան հավաքել է քվեների 27.51 տոկոսը:
Հետաքրքիրն այն է, որ Թբիլիսիի քաղաքապետի ընտրությունների հունիս ամսին տեղի ունեցած առաջին փուլում Նիկա Մելիան ստացել էր 27,97 տոկոս ձայն, իսկ Դավիթ Նարմանիանին ՝ 46,09 տոկոս ձայն:
Փաստորեն այն կուսակցությունները, որոնք մասնկացում էին առաջին փուլին, ձայներ էին այսպես ասած փոշիացրել «Վրացական երազանք» դաշինքից, քանզի ըստ Վրաստանի ԿԸՀ հրապարակած տվյալների «Միասնական ազգային շարժում» կուսակցության թեկնածու Նիկա Մելիան չի կարողացել անգամ հասնել առաջին փուլում հավաքած ձայների ցուցանիշին, իսկ նորընտիր քաղաքապետը համարյա կրկնապատկել է իր արդյունքները: