Հայ զինվորը կանխում է հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի անհաջող գործողությունները. Ս.ՕհանյանPanorama.am-ը գրում է.

Վայոց Ձորի մարզկենտրոնում այսօր հանդիսավոր կերպով նշվել է ՀՀ ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման կազմավորման 17-րդ տարեդարձը: Եղեգնաձոր քաղաքում անցկացված զորահանդեսին ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, զորամիավորումների հրամանատարներ,պետական այրեր:

ՊՆ-ից հաղորդում են, որ իր խոսքում ԶՈւ 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշել է, որ զորամիավորման անձնակազմը մեծ պատասխանատվությամբ ու գիտակցումով է իրականացնում հայրենիքի սահմանները անվտանգ պահելու դժվարին, բայց պատվաբեր գործը և մշտապես անում է առավելագույնը մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ արձանագրելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել