Emedia.am-ը գրում է.
Թուրքիայի նախագահի թեկնածու, գործող վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոստացել է նոր սահմանադրություն ընդունել, եթե իրեն ընտրեն Թուրքիայի նախագահ: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ստամբուլում նախընտրական քարոզարշավի շրջանակում կազմակերպված միտինգում Էրդողանը հայտարարել է. «Նոր սահմանադրությունը նոր ապագա է նշանակում: Նոր սահմանադրություն մտցնելը, նախագահ ընտրվելու դեպքում, լինելու է իմ առաջնային գործերից մեկը»:
Սահմանադրության փոփոխությունն Էրդողանին թույլ կտա երկրի նախագահին օժտել մեծ լիազորություններով, որը ներկայում մեծամասամբ արարողակարգային դեր է խաղում: Նրա կարծիքով` Թուրքային նոր Սահմանադրություն է անհրաժեշտ, որին կվստահի ժողովուրդը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել