Թե ինչքան ձայն է բերել ՍԻՄ կուսկացությունը Հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրություններին, ճշգրիտ պատասխան տալ չի կարելի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՍԻՄ կուսակցության նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:
«Եթե հաշվի առնենք նախքան ընտրությունները կատարված սոցհարցումների արդյուքները, ՍԻՄ կուսակցությանը տալիս էին հինգ տոկոս ձայների հավանականություն և կարող էինք հանդես գալ որպես ինքնուրույն և անցնել հինգ տոկոսի շեմը: Այդ սոցհարցումները մենք կարող ենք վերցնել որպես չափանիշ»,- ըստ lurer.com-ի` հայտարարել է Բաբուխանյանը:
Բացառիկ համեստ մարդ է պարոն Բաբուխանյանը... Իմ տեղեկություններով` Գվատեմալայի բուսաբուժության ինստիտուտին կից սոցիոլոգիական հոգեբուժության կենտրոնի անցկացրած հարցումների արդյունքում Հայկ Բաբուխանյանի ղեկավարած ՍԻՄ-ի վարկանիշը եղել է 26 տոկոս, Արտաշես Գեղամյանի "Ազգային միաբանություն" կուսակցության վարկանիշը` 14 տոկոս, իսկ Խոսրով Հարությունյանի ՔԴԿ-ի վարկանիշը` 21 տոկոս: ՀՀԿ-ն, որպես վարկաբեկված ուժ, փոշիացրել է իր դաշնակիցների ձայները` հավաքելով շուրջ 45 տոկոս` այսպիսով ջուրը լցնելով Հայաստանի երեք քաղաքական լոկոմոտիվների տարիների ամագը...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել