D13769B3-6B2C-4FEE-93A6-CAF9F61D685A_mw1024_s_n1in.am-ը գրում է.

Եվրամիությունը համաձայնել է 11 նոր անուն հավելել այն անձանց ցուցակում, որոնց նկատմամբ այցագրային ու տնտեսական պատժամիջոցներ կկիրառվեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով:

Համապատասխան հրամանը հրապարակվել է Եվրամիության մամլո ծառայության կողմից:

Համաձայն հայտարարության՝ պատժամիջոցները կտարածվեն այն անձանց վրա, որոնց գործունեությունն ուղղված է «Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը խախտելուն»:

Ռեեստրում ներառված անձանց ակտիվները կսառեցվեն, նրանց կարգելվի նաև մտնել ԵՄ երկրներ:

Պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն շաբաթ, նույն օրն էլ կհայտարարվի պատժամիջոցների տակ հայտնվածների ցուցակը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Reuters-ը, նոր ցուցակը բաղկացած է հիմնականում ուկրաինացի զինյալներից:

2014թ. մարտին ԵՄ-ն պատժամիջոցներ սահմանեց ռուս պաշտոնյաների, պատգամավորների ու լրագրողների դեմ, ցուցակում ընդհանուր առմամբ ներառվեց 33 մարդ, ապրիլին այն ընդլայնվեց 15 մարդով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել