Ծովում լողալը բարենպաստ է ամբողջ օրգանիզմի համար: Ծովի ջուրը համարվում է ամենաօգտակարը, քանի որ այն 92 քիմիական տարր է պարունակում և իր բաղադրությամբ շատ նման է մարդու արյանը: Լողալու ընթացքում ծովի ջրում լուծված աղերը մաշկային թեթև գրգռվածություն են առաջացնում, ինչն էլ զգալիորեն լավացնում է արյան շրջանառությունը: Ծովի ալիքների տատանումը մերսում է մարմինը, ակտիվացնում է մկանների աշխատանքը, իսկ լողալը մարզում է մարմինը: 

Այնուամենայնիվ, լողը ծանրաբեռնում է օրգանիզմը: Արձակուրդի առաջին օրերին խորհուրդ չի տրվում օրը մեկ անգամից ավելի մտնել ջուրը: Ծայրահեղ դեպքում` կարելի է 2-3 անգամ, բայց ոչ պակաս, քան 3-ժամյա ընդմիջումներով: Որքան սառն է ջուրը, այնքան նրա ազդեցությունն օրգանիզմի վրա ուժեղ է, ուստի այդպիսի ծանրաբեռնվածությանը պետք է աստիճանաբար վարժվել:

Գալով լողափ` պետք չէ միանգամից նետվել ջուրը: Չի կարելի ուժեղ ֆիզիկական լարվածությունից անմիջապես հետո լողալ. նախքան դա անելը, 10 րոպե հանգստացեք ստվերում: Դող, սարսուռ զգալիս անմիջապես դուրս եկեք ջրից, սրբիչով չորացեք և տաքացնող վարժություններ արեք: Բանը մի հասցրեք ջղակծկումներին: Չարժե լողալ հոդերի սուր հիվանդությունների, տարբեր բորբոքային երևույթների առկայության, սրտային կամ սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում:

Աղբյուր

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել