«Մարզի գյուղացիների հետ նրա զրույցների տեսագրություններում վարչապետի կոստյումի տակից զրահաբաճկոնն ակնհայտ երևում է։

Աբրահամյանը, ինչպես տեղեկացրել ենք, Շիրակի մարզ էր գնացել՝ ծանոթանալու օրերս տեղացած կարկուտի հասցրած վնասին ու զրուցելու գյուղացիների հետ: Նա, ուշադրություն դարձրեք, հայ-ադրբեջանական սահման չէր այցելել: Արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն այսպես զգուշանում է հասարակ գյուղացիներից հաշվի առնելով, որ վերջիններիս համբերության բաժակը վաղուց արդեն լցված է:

Աբրահամյանը անվտանգության նման հավելյալ միջոցի օգնությանը, ամենայն հավանականությամբ, սկսել է դիմել վարչապետ դառնալուց հետո միայն: Համենայն դեպս, նախկինում, երբ նա զբաղեցնում էր Ազգային ժողովի նախագահի պաշտոնը, նրա հագին երբեք զրահաբաճկոն չի նկատվել: Իհարկե, Աբրահամյանին շարունակում են ուղեկցել անվտանգության մեծ թվով աշխատակիցներ, բայց, փաստորեն, վարչապետը զգուշանում Է ինչ-որ բանից: Կառավարության լրատվական ծառայությունից երեկ չհաջողվեց ճշտել, թե ինչո՞ւ Է Հովիկ Աբրահամյանը անվտանգության նման հավելյալ միջոցի օգնությանը դիմել ու ինչից է նա այդպես զգուշանում: Հիշեցնենք, Հովիկ Աբրահամյանը հաջորդ համապետական ընտրությունների համար արդեն լուրջ հայտ է ներկայացրել»,–գրում է թերթը։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել