Emedia.am-ը գրում է.
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 10-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լինչին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ողջունելով դեսպանին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի հարաբերությունները Միացյալ Թագավորության հետ եւ կարեւորել է խորհրդարանների միջեւ հարաբերությունների սերտացումն ու հետագա ամրապնդումը՝ նշելով, որ հայ-բրիտանական միջխորհրդարանական կապերը հաստատվել են 1992 թվականին, երբ Միացյալ Թագավորության խորհրդարանում ստեղծվեց բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խումբը: Գալուստ Սահակյանը կարեւոր է համարել միջազգային խորհրդարանական հարթակներում երկու երկրների խորհրդարանականների համագործակցությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ