Մենք ո՞վ ենք, Աստված քեզ ների: Օրվա կարգախոսը:

Արթուր Բաղդասարյանս երեկ մեղքերի թողություն արեց, բայց ինչպես որ ընդունված է ոչ թե եկեղեցում, այլ ասուլիսների սրահում էր մեղա գալիս: Հուսանք, Աստված կլսի այս հայրենասեր անձնավորության աղիողորմ աղոթները առ իրեն ու կների նրան: Թե չէ մենք՝ հասարակ մահկանացուներս, ո՞նց կարող ենք 6 տարվա իրա արածը ներել կամ չներել:

Շատ տհաճ օր է նաև երեկ. ոմն օգտատեր Կարենին մեղադրել է շառլատանության մեջ: Իհարկե, չեմ կարող կարծիք հայտնել, բայց ավելի քան վստահ եմ, որ Կարենը կյանքում իրեն թույլ չէր տա մարդկանց կողմից տված օգնությունը օգտագործել իր կայֆերի մեջ: Ինձ թվում է՝ սա յուրահատուկ լայքահավաքություն էր: Մարդու անունի հետ խաղալ էլ չի կարելի, նամանավանդ, երբ դու ընդամենը ֆեյք ես:

Դե առանց ֆուտբոլ էլ ինչ «Ֆեյսբուքը երեկ»: Երեկ Արգենտինան հաղթեց Հոլանդիայի հավաքականին ու պատրաստվում է գնալ Գերմանիայի հավաքականի հետ խաղալու: Չեմ կարող ասել, թե ոնց են պատրաստվում դա անել, բայց, հուսանք, Մեսսին գոնե մի գոլ կխփի էտ օրը, որպեսզի հաշիվը դառնա 9:1: Արգենտինական Տանգոն ընդդեմ Գերմանական ֆիլմերի:Ճ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել