Իրաքի քրդական տարածաշրջանի ղեկավարությունը որոշում է կայացրել դուրս գալ Իրաքի դաշնային կառավարության կազմից: Ըստ թուրքական ու քրդական լրատվամիջոցների՝ Իրաքի քրդական ինքնավարության ղեկավարությունը հանձնարարել է քուրդ նախարարներին, օրենսդիրներին ու դիվանագետներին դուրս գալ Իրաքի կառավարությունից: Մ. Բարզանիի գլխավորած «Քրդստանի ժողովրդավարական կուսակցության» պաշտոնյաներից մեկը այդ որոշումը ներկայացրել է որպես Իրաքի քրդական տարածաշրջանի կառավարության որոշում, այլ ոչ թե զուտ կուսակցական: Այլ հարց է, թե ինչպես կարձագանքեն նման որոշմանը քրդական մյուս քաղաքական ուժերը և հատկապես Թալաբանիի «Քրդստանի հայրենասիրական միությունը», որը կարծես այնքան էլ հակված չէ առճակատման գնալու Բաղդադի կենտրոնական իշխանությունների հետ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/levon.hovsepyan.58/posts/786935617992347?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



