Երբ Շարմազանովը ինքնավստահ խոսում է ՀՀԿ-ի մասին, թող հիշի, թե ինչպես պարտվեց Բրազիլիան…
Մի օր էլ ՀՀԿ-է այսպես պարտվելու…
Հիմա ինչ ասեմ, կարող է ձեր մոտ զավեշտ առաջացնի, բայց, երբ Բրազիլիան Գերմանիայի կողմից ջախջախվեց, ես չգիտես, թե ինչու, հիշեցի Շարմազանովի ինքնավստահ հայտարարությունները՝ մասնավորապես Մելիք-Ադամյան փողոցի պահով: 
Պրն. Շարմազանովը գոնե այս խաղից հետո պետք է որ գիտակցի, որ ավելորդ ինքնավստահությունը երբեք լավ բանի չի բերում: Բրազիլիան էլ էր ինքնավստահ, սակայն տեսանք, թե ինչ եղավ: Ես ուղղակի վստահ եմ, որ հիմա այս ակնարկը կարդացող հանրապետական որոշ ընթերցողներ կասեն. «Նա ֆուտբոլային խաղ էր, իսկ սա կուսակցակցան…» մոռանալով, որ խաղի կանոնները ամեն տեղ նույնն են, այսինքն՝ ինքնավստահները մեկ էլ տեսար խայտառակ պարտությունն են կրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել