Արթուր Բաղդասարյանը ներողություն է խնդրել ժողովրդից: Փաստորեն, ինչ անես, ոնց անես, կարաս վերջում ներող ասես, ու անցի գնա: Դե մենք էլ շուտ մոռացող ժողովուրդ ենք ու սրտից թուլ ենք, այնպես որ պետք է Արթուրին հավատանք ու ընդունենք նրան որպես ընդդիմության ռահվիրա:

Ամսի 18-ի հանրահավաքի հետ կապված Բաղդասարյանը մեծ հույսեր ունի, ու եթե նրա հույսերը արդարացան, ուրեմն այլևս բողոքել չկա նրանից, փաստորեն նրա 6 տարվա քայլերը ընդունելի կլինեն:

Քառյակը հարաբերական արձակուրդի մեջ է, որից փորձում է օգտվել Բաղդասարյանը ու մոտակա մեկ ամիսը քաղաքական գործընթացների մի մասը նա փորձում է պտտեցնել ՕԵԿ-ի շուրջ: Դա են վկայում ՕԵԿ-ի հայտարարությունները ու ամսի 18-ի հանրահավաքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել