Մեր մտավորականները շատ են սիրում հակասել իրենք իրենց: Թե ինչն է պատճառը, որ նրանցից շատերը պարտաստ են ինչ-ինչ հանգամանքներում փոխել իրենց կողմից արտահայտած կարծիքը, յուրաքանչյուրը կարող է իր տեսակետն ունենալ, սակայն դրանց բուն պատճառների մասին գիտեն միայն իրենք՝ «մտավորականները»: Այ օրինակ տարիներ առաջ Շուշան Պետրոսյանը դեմ էր, որ արվեստի գործիչը զբաղվի քաղաքականությամբ և սոցցանցերում այդ մասին հայտնում էր իր կարծիքը: Իսկ այսօր ո՞վ է Շուշան Պետրոսյանն առաջին հերթին: Դե իհարեկ ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ով ի դեպ ոչ պասիվ դիրքերում է: Նա արդեն հասցրել է նաև կոնֆլիկտներ ունենալ լրագրողների հետ: Մի խոսքով, նա այսօր քաղաքականությամբ զբաղվող արվեստի գործիչ է… Իսկ ավելի լավ չէ՞ր լինի, եթե յուրաքանչյուր ոք, ով իրեն համարում է արվեստի գործիչ, կատարի իր առջև դրված պարտավորությունները: Այդ դեպքում յուրաքանչյուր ոլորտ այսքան ողբալի վիճակում չէր լինի, ինչպես այսօր է:



