14625201in.am-ը գրում է.

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլում մտադիր է կառուցել աշխարհի ամենամեծ օդանավակայանը:

2023 թ. Թուրքական Հանրապետությունը տոնելու է իր 100-ամյակը, իսկ մինչ այդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պլանավորել է երկրի արմատական արդիականացում:

Ծրագրերի թվում մի քանի հսկայական ենթակառուցվածքային նախագծեր են, այդ թվում՝ Ստամբուլի հյուսիսային հատվածում նոր օդանավակայանի կառուցումը, որը կդառնա աշխարհի ամենամեծ օդանավակայանը, հաղորդում է MarcoPolo-ը:

Istanbul Yeni Havalimani օդանավակայանի հիմքում առաջին քարն արդեն դրվել է 2014 թ. մայիսին: Շինարարության ավարտը պլանավորված է 2018 թ.:

Օդանավակայանը տարեկան ընդունելու է մինչև 150 մլն ուղևոր, ինչը երեք անգամ ավելի շատ է, քան Գերմանիայի խոշորագույն՝ Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանը:

Օդանավակայնի շնորհիվ Ստամբուլը կդառնա համաշխարհային ավիատրանսպորտների կենտրոններից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել