Ուզում եմ հասկանալ թե ինչ եք անում Դուք` ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, ձեր կաբինետներում , բացի ձեր համար փող աշխատելուց: Որ մի նախարարությունն է նորմալ աշխատում, ուր մտնում ես գործով ուզում ես ինքնասպան լինել: 1.5 տարի է Սիրիայում պատերազմ է գնում չեք կարողանում մի հատ ինքնաթիռ ուղարկել մեր հայրենակիցներին դուրս բերել, ստեղ մի կտոր հաց չեք կարողանում ապահովել , տո Սիրիայից եկածներին չէ , ստեղ բնակվողներիս չեք կարողանում ապահովել: Մարդ եք ծեծում այնքան ,որ մեռնում է դուք ձեզ պատժում եք դուք ձեզ ներում: Հեռուստատեսությունը սարքել եք դեբլիզմի պռոպոգանդայի մեքենա: Գնում եք աշխարհով մեկ, փող եք մուրում, մեր վրա պարտքեր հավաքում` նույննիսկ դա չեն տալիս: 30 միլիոնը, ոնց որ գնաս մեկից 1000 դոլլար փող ուզես պարտքով հանի 3000դրամ տա ու ասի հետ մի էլ տուր: Մենակ հարկ հավաքեք , 5 սմ ասվալտ անեք , որ փող դուրս գրեք յոլլա գնանք տենանք ինչ ա ըլում: 4 տարբեր համազգեստով ոստիկան է քայլում քաղաքով: Մուգ կապույտ նոր, հին մոխրագույն, կարմիր բերետ, նորաձև համազգեստով: Դատախազության աշխատակից է խոսում հեռուստատեսությամբ կոռուպցիայի մասին, նայում ես կադրի մեջ մենակ հաքը մի 3000 դոլլարի բան կա: Տո , որ մեկը ասեմ բոլորս ստեղ ենք ապրում` գիտենք, տեսնում ենք, ուղղակի զզվելի է երբ կան մարդիք ում մեջքի ետևում մեր երկրի զինանշանն է, մեր երկրի դրոշն է ու այդ մարդը մտածում է միայն, ոնց շատ ուտի, գնա զուգարան, ու ընտրություն կեղծի, որ էլի ու ավելի շատ ուտի: Աստված չանի պատերազմ սկսվի դուք չեք մեզ պաշտպանելու, մենք ենք գնալու կռիվ: Դուք էլի ուտեք: Ում եք դուք պետք բացի ձեզանից: Իրոք զզվելի է :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել