1in.am-ը գրում է.
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելի և Պաղեստինի իշխանություններին բռնության դադարեցման կոչ է արել՝ հայտնում է Associated Press-ը:
Օբաման ներկայիս իրավիճակը համարել է վտանգավոր: Նա ցավակցություն է հայտնել երեք իսրայելցի և մեկ պաղեստինցի դեռահասների մահվան կապակցությամբ:
ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հակվածությունը խաղաղությանը, համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաև հաստատել տարածաշրջանում խաղաղության ապահովման ԱՄՆ ձգտումը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ կողմերի միջև մի քանի օր չդադարող կրակից հետո Իսրայելի ինքնապաշտպանության ուժերը հայտարարել են ՀԱՄԱՍ-ի գրոհայինների դեմ «Պաշտպանիչ սահմանագիծ» գործողության անցկացման մասին:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1360094.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



