Խառն ենք...

Լուր էր տարածվել, թե հոսպիտալում ռումբ կա տեղադրված, ու սա առաջին դեպքը չի: Էս էլ ազգիս պարապության մասին է խոսում: Էտ զանգողները ու ռումբի մասին լուր տարածողները եթե ադրենալինի պակաս ունեն, կարան գնան Աֆրիկայի որևէ պետություն, որտեղ քաղաքացիական պատերազմ է, կամ էլ թող գնան Սիրիա ու Իրաք, հաստատ ադրենալինի ու ռումբերի պակաս չեն զգա:

Ջոն Հեֆֆերնի մասին մի երկու օր էլ խոսենք ու անցնենք առաջ: Ջոն Հեֆֆերնը իր ա գործն է կատարում, զգացել էր, որ վերջին շրջանում՝ Ուորլիքի հայտարարությունից հետո, մարդիկ Հայաստանում մի տեսակ այդ հարցով խառը չեն, բռնեց Ուորլիքի նույն հայտարարությունը արեց մի քիչ փոփոխված բառերով, ու մենք էլի մի բաժակ ջրում փոթորիկ արեցինք: Ապրի Հեֆֆերնը, ինքը հասկացել ա՝ իր ա մեկ բառով ոնց սաղ խառնի իրար:

Երեկ էլ համբույրի միջազգային օրն էր: Բրեժնևի ականջը կանչի, այս օրը իր անունով պետք է կոչվեր: Մարդը բոլորին, հայավարի ասած, պաչիկ էր բաժանում: Մենք էլ այդ օրը պետք է սիրենք ու մենք էլ պետք է պաչիկներ բաժանենք հարազատներին: Գեղեցիկը մնում է գեղեցիկ:

Շաբաթ օրը տոն էր, մեր Սահմանադրության ծննդյան օրն էր: Երեկոյան քաղաքում տոնական տրամադրություն էր, իսկ ֆբ-ում հակասական կարծիքներ. դե որ մենք շատ խառն ենք, դա փաստ է, բայց պետք է սովորենք ուրախանալ. ԱՄՆ-ում մի հատ Շնորհակալության օր են հորինել, որ ընտանիքով ու ազգովի հնդկահավ ուտեն, մենք էլ Սահմանադրության օր ունենք, բայց հնդկահավի տեղը իրար ենք ուտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել