Շուրջ 30 հոգի կլանված լսում էին պատմությունն այն մասին, թե ինչպես առաջին անգամ Ավետն ընթերցեց այս ստեղծագործությունը, որը, ի դեպ, հաղորդվավարի կարդացած առաջին հայատառ գիրքն էր։
Դատելով էս նյութից՝ հրատարակիչները փորձում են հայոց գլամուղի օգնությամբ կամ միջոցով ընթերցանություն խթանել, կամ գրքերի վաճառք: Ընտրել են Ավետին, որն էլ ներկայացրել է Բուլգակովի "Վարպետն ու Մարգարիտան"՝ հայերեն թարգմանությամբ: Ու խոստովանել, որ դա իր կարդացած առաջին հայատառ գիրքն է:
Մոտ 30 տարեկան կլինի՞ էս, ինչպես ինքն է իրեն բավականին դիպուկ բնորոշել "«տափակ» երգեր գրող" պռեգոմեշի հեղինակը: Եթե ոչ ավել: Ու նա մինչև հիմա հայերեն գիրք չի՞ կարդացել: Հայերեն, առաջին հերթին ասել է թե հայկական գրականություն, փաստորեն էս տղան չի կարդացել իր օրումը:
Սիրելի՛ կազմակերպիչ-հրատարակիչներ, իսկ միգուցե հաշվի՞ առնեք՝ ում ինչ եք առաջարկում: Գոնե տայիք, մարդը ասենք Թումանյանի "Չարի վերջը" կամ Խնկո Ապոր "Մկների ժողովը" կարդար, գար ներկայացներ որպես իր առաջին հայատառ գիրք, մենք էլ գլխի չէինք ընկնի, որ էս տարիքում է առաջին անգամ հայերեն գիրք տեսել:
Երևի շատ պատկերավոր է նկարագրել իր առաջին հայերեն գրքի ընթերցումը, որ 30 հոգի կլանված լսել են...
Նյութի աղբյուր՝ http://noni-no.livejournal.com/710128.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել