Պռեգոմեշն ու առաջին հայատառ գիրքը


16:29 , 6 հուլիս, 2014

Շուրջ 30 հոգի կլանված լսում էին պատմությունն այն մասին, թե ինչպես առաջին անգամ Ավետն ընթերցեց այս ստեղծագործությունը, որը, ի դեպ, հաղորդվավարի կարդացած առաջին հայատառ գիրքն էր։

Դատելով էս նյութից՝ հրատարակիչները փորձում են հայոց գլամուղի օգնությամբ կամ միջոցով ընթերցանություն խթանել, կամ գրքերի վաճառք: Ընտրել են Ավետին, որն էլ ներկայացրել է Բուլգակովի "Վարպետն ու Մարգարիտան"՝ հայերեն թարգմանությամբ: Ու խոստովանել, որ դա իր կարդացած առաջին հայատառ գիրքն է:

Մոտ 30 տարեկան կլինի՞ էս, ինչպես ինքն է իրեն բավականին դիպուկ բնորոշել "«տափակ» երգեր գրող" պռեգոմեշի հեղինակը: Եթե ոչ ավել: Ու նա մինչև հիմա հայերեն գիրք չի՞ կարդացել: Հայերեն, առաջին հերթին ասել է թե հայկական գրականություն, փաստորեն էս տղան չի կարդացել իր օրումը:

Սիրելի՛ կազմակերպիչ-հրատարակիչներ, իսկ միգուցե հաշվի՞ առնեք՝ ում ինչ եք առաջարկում: Գոնե տայիք, մարդը ասենք Թումանյանի "Չարի վերջը" կամ Խնկո Ապոր "Մկների ժողովը" կարդար, գար ներկայացներ որպես իր առաջին հայատառ գիրք, մենք էլ գլխի չէինք ընկնի, որ էս տարիքում է առաջին անգամ հայերեն գիրք տեսել: 


Երևի շատ պատկերավոր է նկարագրել իր առաջին հայերեն գրքի ընթերցումը, որ 30 հոգի կլանված լսել են...