ՀՀ-ում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը օրերս հարցազրույցներ է տվել, որոնց ընթացքում Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նշել է, որ անհրաժեշտ է տարբերակել բուն Լեռնային Ղարաբաղի և դրան շրջապատող տարածքները և կարևոր է, որ մյուս յոթ տարածքները (բացի միջանցքից) վերադարձվեն Ադրբեջանին:
Նախախորհրդարանը ս.թ. մայիսի 8-ին տարածած իր հայտարարության մեջ անդրադարձել է այդ օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի՝ նույն դիրքորոշումն արտահայտող համապատասխան հայտարարություններին:
Նախախորհրդարանը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ դե ֆակտո ՀՀ մաս դարձած Արցախի հարցի վերջնական լուծման բանալին հայ ժողովրդի ձեռքում է և իրականացվելու է ազգային-ազատագրական պայքարի շնորհիվ Հայաստանում հայ ժողովրդի կամքի ու իշխանության վերահաստատմամբ ազգային պետություն ստեղծելուց հետո՝ Արցախում (ազատագրված տարածքները ներառյալ) և ՀՀ-ում անցկացվելիք հանրաքվեի միջոցով նրանց դե յուրե միավորմամբ:

Կից՝ կարդացեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել