1in.am-ը գրում է.
Ուրանի հարստացման հարցի շուրջ Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումների մերձեցում առայժմ տեղի չի ունեցել, հայտնել է բանակցությունների ընթացքին քաջատեղյակ աղբյուրը։ Այս մասին գրում է RIA Novosti-ն։
«Դիրքորոշումների մերձեցում առայժմ տեղի չի ունեցել»,- ասել է զրուցակիցը լրագրողներին։
Հունիսի 20-ին ավարտված իրանական միջուկային ծրագրի շուրջ Թեհրանի և միջազգային միջնորդների «Վեցյակի» բանակցությունների հինգերորդ փուլի արդյունքներով՝ Իրանի արտգործնախարար Մուհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, թե Իրանը չի պատրաստվում հրաժարվել իր ցենտրիֆուգներից, և որ խոսքը բանակցություններում պետք է լինի միայն արտադրողականության շուրջ։
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1357186.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



