3628251181in.am-ը գրում է.

Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավայի ձերբակալության կապակցությամբ հայտարարություն է տարածել Եվրամիության Գերագույն ներկայացուցչի արտասահմանյան գործերի և քաղաքականության հարցերի մամլո խոսնակ Քեթրին Էշթոնը։ Հայտարարությունում նշվում է, որ Եվրամիությունը հետևում է Ուգուլավայի կալանմանը, որը տեղի է ունեցել հուլիսի 3-ին Թբիլիսիի օդանավակայանում՝ գրում է «Գրուզիա Օնլայնը»։

«Նշենք, որ Գիգի Ուգուլավան, որի քաղաքապետական լիազորությունները կասեցվել են, ընդդիմության քարոզարշավի ղեկավարն է ինքնակառավարման ընտրություններում։ Հիշեցնենք ապրիլի 14-ին վարչապետ Ղարիբաշվիլիի հայտարարությունը՝ նախընտրական շրջանում ընդդիմության ներկայացուցիչների իրավական հետապնդման մորատորիումի և ձերբակալման կապակցությամբ։ Եվրամիությունը կոչ է անում Վրաստանի իշխանություններին ապահովել դատավարության լիակատար անկախություն, թափանցիկություն և ազատություն քաղաքական ազդեցությունից՝ համապատասխան այն պարտավորությունների, որոնք ստանձնել է Վրաստանը՝ 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրելով Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը»,- ասվում է մամուլի խոսնակի հայտարարությունում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել