Կարևոր է բոլորին հասկանալ, որ համաձայնության համար, կապված բուն ԼՂՀ հարցի կարգավորման հետ, կպահանջվի վերադարձնել հարակից 7 տարածքները` հանած միջանցքը. Եվ եթե հակամարտության կողմերից որևէ մեկը չի պատկերացնում լուծումն այդ տարբերակով. ապա դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի, հակամարտությունն էլ շատ երկար կտևի, այս մասին asekose.am-ի հետ զրույցում փիլիսոփայել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնին:
Բարբաջանքին չէի անդրադառնա եթե այն չլիներ հետևողական, բնականաբար բարձրակարգ դիվանագետը ավելին չէր կարող ասել, սակայն պարզ է դառնում, որ ԱՄՆ տեսլականում Արցախի հարցի լուծումը կայանում է ազատագրված տարածքները, որոնք նրանց համար գրավյալ են, հանձնել Ադրբեջանին:
Հետաքրքիր է, որ ոչ մի կուրծք ծեծող հայրենասեր չխոստացավ դեսպանին «պերսոնա նոն գրանտ» հայտարարել, չլինի՞ համաձայն եք հարգարժան հատկապես ԱԺ «հայրենասեր» պատգամավորներ:
Էդ անտեր կանաչ գույնի թղթի զորությունն ուրիշ է էլի: