Ժամանակ առ ժամանակ ֆեյսով կարելի է կարդալ գյուղատնտեսության այս կամ այն բնագավառի կարգավորման կամ բնագավառի իրավիճակի հաղորդագրություններ... Քանզի ինքս է կապված էի բնագավառի խնդիրների հետ, կուզեի կիսվել մի քանի օրախնդիր հարցերում...
Ուզում էինք ունենալ <հարուստ գյուղ՝ հարուստ պետություն>, բայց ունեցանք <գերհարուստ բանկեր՝ աղքատ գյուղացի>: Բանկերը, գերշահույթներ ստացան որևէ տնտեսական շարժառիթով չարդարացված վարկային տոկոսներից, և ընդհակառակը, գյուղտնտեսվարողները տնկվեցին տիլը՝ ընկան չքավորության և աղքատության <Հազարամյակի ծրագրի> գիրկը, հետևյալ հանգամանքներում՝ բանկային բարձր վարկային տոկոսներ, բերքի բնական աղետների ապահովագրության բացակայության, ոռոգման ջրի մատակարարման անհամապատասխանությունը՝ սեփականաշնորհված հողաբաժիններին և բարձր ջրի վարձավճարը, մթերքների և ապրանքների ի ր ա ց մ ա ն ներհանրապետական շուկայի անկատարությունը, և էլ մի շարք հարցեր, որոնք պահանջում եմ արմատապես վերանայել 1991 թ և հետագա տարիներում ագրարային բնագավառում ընդունված օրենքներն ու օրենսդրություն...

Ժամանակն է որ կարգավորվի գյուղատնտեսական վարկերի վարկավորման համար պահանջվող փաստաթղթավորումը և վարկավորման տոկոսները.
Փաստաթղթավորումը պետք է կատարել մեկ անգամ և վերջ, այլապես ստացվում է, որ ամեն տարի բանկերը տնտեսվարողից տնտեսվարման մասին <շպիոնական> նորանոր տվյալներ են քամում:

Առաջարկս՝ 1. անդամագրվելիս, վարկառուն պետք է ստանալ <բանկային անդամության քարտ>, և հնարավորություն ստանա վերավարկավորվել ամեն տարի առանց նոր <փաթեփների ստեղծմանը>:

2. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆն ու ԿԲ պետք է սահմանեն գյուղատնտեսական վարկերի դրույքաչափը՝
Գյուղտնտեսությունների համար- 9 տոկոս, կազմակերպությունների համար- 13 տոկոս:

Ոռոգման ջրի խնդիր: Քանզի ոռոգման ջրի մոնոպոլիստը պետությունն է՝
-մեկ հա մշակող գյուղտնտեսություններն պետք է ազատվեն ոռոգման ջրի վարձավարից:

Ներհանրապետական շուկայի հարցերի ձևավորում՝
1. Կառավարությունը պետք է համարձակություն ունենա իր վրա վերցնի իրացման կազմակերպման խնդիրը՝
2. հայտարարում է գյուղմթերքների և գյուղապրանքների իրացումն կազմակերպող կազմակերպությունների ստեղծման մրցույթ, համապատասխանաբար՝ հաղթողները ստանում են բյուջեի տարեկան ֆինանսավորում և գործուն. բխող արտոնություններ...
Կարծում եմ այս միջոցառումները տլից կհանեն մի ողջ բնագավառ, ինչպիսին երկրի գյուղատնտեսությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել