Հաշվի առնելով ՏԻՄ ընտրությւոնների հետ կապված կուսակցությունների առաջադրումները, կարելի է փաստել, որ համայնքների գերակշիռ մասում իր ներկայացությունը կապահովի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ներկայումս եղած տեղերը հաստատ կպահպանի: Ամենայն հավանականությամբ, մի քանի տեղերում իրենց թեկնածուների կառաջադրեն ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, «Ժառանգությունը»: Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, փաստացի այս պահին էլ կարելի է ֆիքսել, որ համայնքներում քաղաքական ուժերի հարաբերակցությունը կլինի այնպես, ինչպես խորհրդարանում: Այս տեսանկյունից՝ ԱԺ ընտրությունների արդյունքն ու ԱԺ-ում ուժերի հարաբերակցությունը տրամաբանական է (կարևոր չէ ով է գոհ, ով՝ չէ)

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել