1in.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հույս ունի, որ ՆԱՏՕ-ն կկարողանա վերադառնալ Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքին, և ափսոսանք է հայտնել, որ ներկայումս այդպիսի աշխատանքը դադարեցված է: Այս մասին հայտնում է Ria Novosti-ն:
«Ներկայումս ՆԱՏՕ-ի համագործակցությունը Ռուսաստանի հետ սահմանափակված է, ավելին՝ դադարեցված է: Ես կրկնում եմ՝ ափսոսում եմ դրա համար, որովհետև մենք որպես ՆԱՏՕ-ի անդամ երկրներ կառուցողական մոտեցում ենք ցուցաբերել Ռուսաստանի նկատմամբ, հայտարարել ենք համատեղ աշխատանքի մասին և կուզենայինք երբևէ վերադառնալ այդ հնարավորությանը»,- այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ բանակցություններից հետո լրագրողներին ասել է Մերկելը:
Հիշեցնենք՝ ապրիլի սկզբին ՆԱՏՕ-ի անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները դադարեցրին Ռուսաստանի հետ պրակտիկ քաղաքացիական և ռազմական համագործակցությունը Ուկրաինայի հարցում ՌԴ դիրքորոշման և Ղրիմի բռնակցման պատճառով: Հունիսին նախարարները երկարաձգեցին այդ որոշման գործողությունը: Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի շրջանակներում քաղաքական կապերը դեսպանների և ավելի բարձր մակարդակով կշարունակվեն:



