Շատ է խոսվում, որ Հայաստանը եվրոպական մշակույթի և արժեքների կրող է: Շատերը տեսնում են Հայաստանին եվրոպական ընտանիքի մաս: Շատ քչերն են հարցնում, արդյոք Եվրոպան է տեսնում մեզ իր շարքերում: 2014 թվականի հունիսի 18-ին ԵԽՀՎ 58 պատգամավոր ստորագրել է փաստաթղթի տակ, որը կոչ է անում Հայաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ Լեռնային Ղարաբաղը «օկուպացնելու» համար: Փաստացի ամեն 4-րդ պատգամավորը ստորագրել է հակահայկական փաստաթղթի տակ: Չեմ փորձի վերլուծել պատճառները և հիմքերը, որոնք վելուծողներ հաստատ կգտնվեն: Ինձ ավելի հետաքրքրում է այն հայաստանցի եվրոպամետ կարծիքը և գնահատականը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ահա մի քանի փաստ... Հակահայկական փաստաթղթի տակ ստորագրել է Թուրքիայի, Ադրբեջանի, Իսպանիայի և Լեհաստանի գրեթե ամբողջ պատվիրակությունը: Եթե առաջին երկուսի դեպքում ամեն ինչ պարզ է, ապա կարելի է գուշակել թե ինչ դրդապատճառներ ունեին իսպանացիները, գերմանացիները, իտալացիները, բելգիացիները և ռումինացիները: Եթե ուսումնասիրենք այս երկրների պատմությունը, ապա բավականին հետաքրքիր նմանություններ և զուգահեռներ կգտնենք թուրքերի և ադրբեջանցիների հետ: 
1. Իսպանացիերը փաստացի բնաջնջել են կենտրոնական և հարավային Ամերիկայի բնակչության զգալի մասին` մասնավորապես ինկերին և ացտեկներին: Միլիոնավոր սևամոթների ստրկացումը և ոչնչացումը իսպանացիների պատմության ամենաամոթալի կետերից մեկն է: 
2. Գերմանիան երկու համաշխարհային պատերազմների սանձազերծողն էր: Համակենտրոնացման ճամբարները, գազային խցիկները, ռմբակոծված քաղաքները և այրված գյուղերը դեռևս չեն մոռացվել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան հայկական Եղեռնը խրախուսող երկներից մեկն էր: Կան փաստեր, որ հայերի զաանգվածային սպանություններին մասնակցել են գերմանացի սպաները: 
3. Իտալիան ֆաշիզմի հայրենիքն է: Չեմ ուզում թվարկել այն երկերների ցանկը որտեղ իտալացիները կատարել են պատերազմական հանցագործություններ (Լիբիա,Եթովպիա...)
4. Բելգիան Լեոպոլդ թագավորի իշխանության ժամանակ Կոնգոյի բնակչությանը ենթարկել էր ցեղասպանության(10 մլն-ից ավել զոհ): Ընդ որում, բոլոր աֆրիկացիները համարվում էին թագավորի անձնական ունեցվածքը: Եթե նրանք հրաժարվում էին աշխատել ստրկական պայմաններով, նրանց ձեռքերը կտրում էին` այդ թվում երեխաների ձեռքերը (Լուսանկարը կցված է): 
Ահա այս կեղծ ժպիտներով մարդիկ իրենց վերապահում են պատժամիջոցներ կիրառել Հայաստանի և Արցախի նկատմամբ, միայն այն բանի համար, որ մենք դեմ ենք եղել ցեղասպանության ենթարկվելուն:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել