Ուկրաինայում իրավիճակի կարգավորման գործընթացն առաջ է գնում շատ դանդաղ. եթե իրավիճակը չբարելավվի, ապա Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման հարցը կարող է կրկին հայտնվել օրակարգում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեստագում ելույթի ժամանակ՝ փոխանցում է ITAR-TASS-ը: «Գործընթացն ընթանում է դանդաղ,- ասել է Մերկելը:- Դիվանագիտական մեթոդները մնում են առաջնահերթ, սակայն եթե ոչ մի բան չօգնի, պատժամիջոցների մասին հարցը կարող է կրկին հայտնվել օրակարգում»: Մերկելը հոգեբանական տեսանկյունից կարևոր է համարել Պուտինի առաջարկը Դաշնային խորհրդին՝ չեղյալ հայտարարել Ուկրաինայի տարածքում ռուսական զինված ուժերի կիրառման մասին որոշումը:
1in.am-ը գրում է.
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/1344434.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



